Գերմանական Bild թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայի Դորտմունդ քաղաքում ռեստորանի հաճախորդների վրա հարձակված և իր երեք երեխաներին պատանդ վերցրած տղամարդը հանձնվել է ոստիկանությանը։
Երեքշաբթի օրը թերթը հայտնել էր, որ տղամարդը հարձակվել է Դորտմունդի ռեստորանի հաճախորդների վրա, ապա փախչել Հյոխշտեն շրջանի բնակարանային շենք և պատանդ վերցնել իր երկու երեխաներին։ Ավելի ուշ պարզվել է, որ նրա երեք դուստրերը նույնպես պատանդների թվում են։
«Երեքշաբթի երեկոյան ոստիկանի վրա կրակած և իր երեք երեխաների հետ Դորտմունդի Հյոխշտեն շրջանի բնակարաններից մեկում ապաստան գտած տղամարդը այսօր վաղ առավոտյան հանձնվել է ոստիկանությանը», – գրել է թերթը։
Bild-ի փոխանցմամբ՝ նրա դուստրերը լավ վիճակում են։ Իրավապահ մարմինները միջադեպից հետո նրանց վերցրել են իրենց մոտ։