Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հայտարարել է, որ հարձակվել է ԱՄՆ-ի հետ կապված նավի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իրանական տանկերի վրա հարձակման, հաղորդում է իրանական Press TV-ն՝ հղում անելով ԻՀՊԿ հայտարարությանը։
«ԻՀՊԿ-ը հայտարարել է, որ երեկ երեկոյան ԱՄՆ ռազմական ինքնաթիռը նախ հարվածել է իրանական տանկերի Հորմուզի նեղուցի մոտ՝ վնասելով դրա շարժիչը։
Հակադարձելով՝ ԻՀՊԿ ստորաբաժանումները ռազմածովային հրթիռներով հարվածել են ԱՄՆ-ի հետ կապված նավի վրա», – հաղորդել է հեռուստաալիքը։