Փաշինյանը և Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Էրդողանի մամուլի ծառայությանը։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր։ Հաղորդագրության համաձայն, Էրդողանը հայտարարել է, որ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է՝ երկու երկրների միջև ուղիղ առևտուր սկսելու ուղղությամբ քայլերի միջոցով։

Զրույցի ընթացքում Փաշինյանը նաև շնորհավորել է Էրդողանին Կուրբան Բայրամի տոնի կապակցությամբ։ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ձգտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության և միշտ կաջակցի այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

Leave a Comment