Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ն չի ապասառեցնի Իրանի միջոցները որպես գործարքի բոնուս

Միացյալ Նահանգները չի ապասառեցնի իրանական ակտիվները կամ չի վերացնի Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցները՝ որպես հնարավոր գործարքի ստորագրման բոնուս։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս դիրքորոշումը ներկայացրել է Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ։

«Ամեն ինչ կախված կլինի պայմաններից։ Սա նշանակում է, որ (ԱՄՆ-ի կողմից) ստորագրման բոնուս, բարի կամքի դրսևորում չի լինի», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ պատասխանելով իրանական ակտիվների ապասառեցման կամ Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերացման հնարավորության վերաբերյալ հարցին։

«Իհարկե, եթե այդ միջոցները օգտագործվեն միջնորդ(պրոքսի) ուժերի ֆինանսավորման համար, դրանք չեն վերադարձվի», – ընդգծել է Ռուբիոն։ Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ ամերիկյան սահմանափակումների հնարավոր վերացման համատեքստում քննարկվում են «Թեհրանի միջուկային ծրագրին անմիջականորեն առնչվող կոնկրետ պատժամիջոցներ»։

Leave a Comment