Վաշինգտոնը Լիտվայից դուրս կբերի ավելի քան 1000 զինվորականների և նրանց տեխնիկաները, որոնք կփոխարինվեն զինվորների նոր խմբով։ Այս մասին հայտնել է TV3-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ նրանց տեղեկությունների՝ նոր խմբի ժամանման չափը և ժամկետները դեռևս որոշված չեն։ Նշվում է, որ Լիտվայում ամերիկյան զորքերի ռոտացիան կանոնավոր գործընթաց է, սակայն այս անգամ սպասվող փոխարինման արդյունքները մնում են պակաս պարզ՝ Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության կրճատման ֆոնին։
«Մենք վստահում ենք ամերիկացիներին. մենք մտերիմ ռազմավարական գործընկերներ ենք։ ՆԱՏՕ-ի արևելյան թևում ամերիկյան զորքեր տեղակայելու հարցը լավ հասկանում են և՛ ԱՄՆ զինված ուժերը, և՛ Պենտագոնը։ Մենք հանգիստ գնահատում ենք իրավիճակը և չենք տեսնում հետագա քննարկումների անհրաժեշտություն», – պորտալը մեջբերում է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի ազգային անվտանգության խորհրդական Դավիթ Մատուլիոնիսի խոսքերը՝ Բալթյան հանրապետությունից ԱՄՆ զորքերի դուրսբերման մասին հաղորդագրությունների ֆոնին։