Խուդաթյանը շփումներ է ունեցել թուրք և ադրբեջանցի նախարարների հետ • Tribune.am

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վրաստանի Ախալքալաք քաղաքում մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու ամբողջական գործարկման պաշտոնական բացման արարողությանը։

«Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Միջոցառմանը ներկա էին նաև Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն և Ադրբեջանի Թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։

Միջոցառման շրջանակներում կարճ շփումներ եմ ունեցել գործընկեր նախարարների հետ»,-գրել է Խուդաթյանը։

Leave a Comment