Մեծ յոթնյակի խմբի (G7) երկրների առաջնորդները Ֆրանսիայում կայանալիք իրենց առաջիկա հանդիպման ժամանակ, այլ հարցերի շարքում, կքննարկեն Ուկրաինայի հակամարտությունը։ Սա հաստատել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Հաշվի առնելով G7-ի կազմը, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը միշտ քննարկվում է։ Որովհետև այն, իհարկե, անմիջականորեն ազդում է խմբի առնվազն երեք կամ չորս անդամների վրա (եվրոպական) մայրցամաքում», – ասել է նա ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։ Ռուբիոն մեկնաբանում էր G7 գագաթնաժողովի օրակարգը, որը տեղի կունենա հունիսի 15-ից 17-ը Ֆրանսիայում։
Ռուբիոն նաև պարզաբանել է, որ իր տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիան, որպես հյուրընկալող երկիր, հանդիպմանը հրավիրել է Ուկրաինային։ «Ինչքան ես գիտեմ, Ուկրաինան հրավիրվել է։ Եթե չեմ սխալվում։ Եվ սովորաբար հրավիրվում են մի քանի այլ երկրներ, որոնք G7-ի անդամ չեն», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։ «Ես չեմ հիշում, թե կոնկրետ ում են հրավիրել ֆրանսիացիները։ G7-ից բացի, նրանք միշտ հրավիրում են երկու կամ երեք երկրի», – հավելել է Ռուբիոն։