
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վրաստանի Ախալքալաք քաղաքում մասնակցել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ամբողջական գործարկման պաշտոնական բացման արարողությանը, հայտնում են ՏԿԵՆ-ից:
Բացման խոսքով հանդես է եկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։


Միջոցառմանը ներկա են եղել նաև Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն և Ադրբեջանի Թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։
Նախարար Դավիթ Խուդաթյանը կարճ շփումներ է ունեցել գործընկեր նախարարների հետ։