
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն այնքան էլ գոհ չէ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև խորացող փոխգործակցությունից։
Ռուբիոյի խոսքով՝ առկա են հստակ ապացույցներ, որ Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանի ներկայիս վարչապետը պարտվի առաջիկա ընտրություններում՝ ԱՄՆ-ի հետ Երևանի աճող հարաբերությունների պատճառով։
Պետքարտուղարն ընդգծել է, որ Վաշինգտոնը որևէ կերպ չի միջամտում Հայաստանի ինքնիշխանությանը և այլ երկրների հետ նրա հարաբերություններին։
Այս հայտարարությունը հաջորդում է օրեր առաջ Մարկո Ռուբիոյի՝ Երևան կատարած այցին, որի ընթացքում նախաստորագրվել էր ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։