Տելեգրամով թմրանյութ էր ձեռք բերում ու իրացնում․ Երևանում 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-վերլուծական վարչության ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Երևանի բնակիչ մի երիտասարդ թմրամիջոց է ձեռք բերում և իրացնում։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 25-ամյա երիտասարդը Հալաբյան փողոցի հարակից զբոսայգում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածով 14 փաթեթ՝ ընդհանուր 36,94 գրամ քաշով։

Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը հայտնել է, որ թմրամիջոցը իրացնելու նպատակով ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով։ Հայտնել է նաև, որ հինգ փաթեթ արդեն իսկ տեղադրել է Նոր Նորքի 5-րդ զանգվածում։

25-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին, ապա տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։
Կատարվում է նախաքննություն։

Leave a Comment