Մեկնարկում է պետական թանգարանների աշխատողների կամավոր ատեստավորման գործընթացը, որն իրականացվում է տարին մեկ անգամ երկու փուլով՝ թեստավորում և հարցազրույց: Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ԿԳՄՍ-ից։
Թեստավորման փուլը ներառում է թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշները սահմանող իրավական ակտեր, միջազգային կոնվենցիաներ, թանգարանային աշխատողների մասնագիտական էթիկայի վերաբերյալ հարցեր: Թեստավորման փուլը հաղթահարված է համարվում ատեստավորման առաջադրանքներ 80 % և ավելի արդյունք գրանցելու դեպքում: Թեստավորման փուլը հաղթահարած աշխատողները մասնակցում են ատեստավորման հաջորդ փուլին՝ հարցազրույցին։ Հարցազրույցի փուլն աշխատողի՝ տվյալ պաշտոնի գործառույթների իրականացման համար պահանջվող հմտությունների գնահատումն է։ Ատեստավորման վերջնական արդյունքը ձևավորվում է թեստավորման և հարցազրույցի փուլերի արդյունքների համակցությամբ։ Ատեստավորումը հաջողությամբ անցած աշխատողների համար կսահմանվի հավելավճար՝ որպես խրախուսման և մասնագիտական գնահատման կարևոր գործիք: Ատեստավորման ժամանակացույցը, դիմումների ընդունման վերջնաժամկետները և անհրաժեշտ մեթոդական ուղեցույցներն առաջիկայում կհրապարակվեն թանգարանների պաշտոնական կայքերում,- ԿԳՄՍ-ից այս մասին տեղեկացնում է Iravaban.net-ը։