Կիևի բնակիչներն ապաստանում են մետրոյում — Հայաստանի Հանրային Ռադիո

Մայրաքաղաքում զոհվել Է առնվազն 4 մարդ

Ռուսական անօդաչուների և հրթիռների հարվածներից Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, Դնիպրոյում, Խարկովում և Զապորոժիեում կան ավերածություններ: Կիևում զոհվել Է առնվազն չորս մարդ, կա առնվազն 63 վիրավոր, նրանցից երեքը՝ երեխաներ: Այդ մասին հայտնել Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը՝

Կիևի բնակիչներն ապաստան են գտել մետրոյի ստորգետնյա կայարաններում: Ռուսները հարվածել են մայրաքաղաքի 8  թաղամասերին: 30 միջմայրցամաքային հրթիռ, 3 թևավոր հրթիռ և 33 անօդաչու՝ այդ զինանոցով են ռուսները հարվածել Կիևիում ընտրած 38 թիրախներին:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն այցելել Է Պոդիլսկի թաղամաս, որտեղից տեսաուղերձով դիմել Է հանրությանը: Նա ասել Է, որ ռուսները հերթական զանգվածային հարձակումն են կատարել: Վնասվել են  բնակելի թաղամասեր:

«Ես հիմա Պոդիլսկի շրջանում եմ։ Վնասված շենքեր, վիրավորներ։ Այն հատվածներում, որտեղ տներ են վնասվել, օգնության կետեր են տեղակայվում։ Այժմ բոլոր ծառայությունները վերացնում են  աշխատում են հարձակումների հետևանքները»,- ասել Է քաղաքապետը։

Ամբողջ Ուկրաինայում անցած գիշեր զոհվել Է 11 մարդ

Փրկարարները փորձում են փլատակներից դուրս հանել մարդկանց: Աշխատանքը շարունակվել Է մինչև հունիսի 2-ի առավոտ: Նույն իրավիճակն Է Խարկովում և Դնիպրոյում:

Ուկրաինական հակաօդային պաշտպանությունը կարողացել Է վնասազերծել 40 հրթիռ և 602 անօդաչու:

Ամբողջ Ուկրաինայում անցած գիշեր զոհվել Է 11 մարդ: Ընդհանուր հաշվով ռուսները կիրառել են 73 հրթիռ և 656 ԱԹՍ: Դնիպրոյում առնվազն 6 մարդ Է զոհվել: Առաջին հուժկու գրոհից հետո թվացել Է, որ հարձակումն ավարտվել Է, փրկարարները շտապել են գրոհի ենթարկված թաղամասեր, և հենց այդ պահին սկսվել Է երկրորդ հարվածը, որի հետևանքով սպանվել Է առնվազն 1 փրկարար:

Զելենսկին հայրենակիցներին հորդորել Է զգոն մնալ

Կիևում գիտեին, որ ռուսները պատրաստվում են նոր օդային հարձակման: Այդ մասին ասել Է նաև նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը բնակիչներին  հորդորել Է զգոն մնալ և օդային տագնապի ազդանշանը լսելուն պես անմիջապես պատսպարվել:

Ամբողջ գիշեր պայթյունների սարսափազդու ձայն Է: Այս դաժան պատերազմը վերջ ունի՞: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել Է, թե ռուսական կողմը պատրաստ Է հարցը լուծել դիվանագիտական եղանակով, բայց ե՞րբ:

«Կհասնենք ուզածին կամ խաղաղ, կամ ռազմական եղանակով»

Պեսկովն անդրադարձել Է Զելենսկու հայտարարությանն այն մասին, որ պատերազմը կարող Է ավարտվել մինչև տարեվերջ:

«Ինչ վերաբերում Է Զելենսկու խոսքին պատերազմը մինչև տարեվերջ  ավարտելու հնարավորության մասին, այն կարող է մինչև այս օրվա վերջ ավարտվել: Դրա համար Զելենսկին պետք է հրամայի իր զինված ուժերին լքել Ռուսաստանի մարզերի տարածքը»,- ասել Է Պուտինի մամլո խոսնակը։

Նրա պնդմամբ, Ռուսաստանը միևնույն Է կհասնի ուզածին՝ կամ  բանակցություններով, կամ ռազմական եղանակով:

Փաստորեն, ըստ Մոսկվայի, ուկրաինական կողմը պետք Է հրաժարվի իր այն տարածքներից, որոնք Կրեմլը Ռուսաստանի մաս Է հռչակել: Պահանջ, որն Ուկրաինան տակավին մերժում Է: Ուստի, պատերազմի արագ ավարտ չի լինի:

Leave a Comment