
Վաղուց արդեն ավանդաբար հունիսի մեկը նշվում է որպես Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Օրն, իհարկե, ուղեկցվում է ամենատարբեր ուրախ միջոցառումներով, որոնց հիմքում խաղերն են։ Ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Արմինե Սարգսյանը, համառոտ պատմելով ավանդական և ծիսական խաղերի մասին, ներկայացնում է նաև այսօրվա խաղերի հետ կապված խնդիրները, որոնք սերտորեն առնչվում են զարգացած տեխնոլոգիաներին, հեռախոսներին ու գաջեթներին։
Նա նշում է, որ եթե նախկինում խաղերը նպաստում էին երեխայի սոցիալիզացիային, ամրացնում ու կոփում էին փոքրիկին ֆիզիկապես, ապա այսօր գրեթե վերացել են բակային խմբային խաղերը, իսկ տեղադրված սահարաններն ու ճոճանակներն ընդամենը թեթև զբաղմունք են և երեխաներին ժամանակավորապես են հանում տնից։ Արմինե Սարգսյանը նաև կարևորում է այսօրվա լարված աշխարհաքաղաքական իրավիճակում երեխաների զուտ ֆիզիկական պաշտպանվածության խնդիրը, երբ ռազմական բախումների ժամանակ զոհվում են անմեղ երեխաներ։