Մոծակների միջոցով փոխանցվող հիվանդություն․ Վրաստանում նոր դեպք է հայտնաբերվել

Մոծակների միջոցով փոխանցվող հիվանդություն․ Վրաստանում նոր դեպք է հայտնաբերվել

Վրաստանում արձանագրվել է դենգե վիրուսով վարակման առաջին հաստատված դեպքը։ Սակայն առողջապահական մարմինների փոխանցմամբ՝ երկրում տեղական տարածում չի գրանցվել, իսկ իրավիճակը վերահսկելի է։ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն հայտնել է, որ հիվանդը արդեն բուժվել է և վերադարձել է իր երկիր։ Նրա խոսքով՝ Վրաստանում դենգեի տեղական փոխանցում երբևէ չի արձանագրվել, իսկ ներմուծվող դեպքերը տարեկան կարող են հասնել մինչև ութի։

Դենգե տենդը փոխանցվում է մոծակների խայթոցների միջոցով և կարող է ուղեկցվել բարձր ջերմությամբ, ուժեղ գլխացավերով, մկանային ու հոդային ցավերով։ Միևնույն ժամանակ մասնագետները նշել են, որ Վրաստանում նաև Էբոլա վիրուսի որևէ դեպք չի գրանցվել, և դրա տարածման վտանգ չկա։

Երկրում վիրուսի տարածման իրական վտանգ չկա, քանի որ անհրաժեշտ փոխանցող միջավայրը չի ապահովում հիվանդության լայն տարածում։ Իմնաձեի խոսքով՝ հիվանդը գտնվել է բժշկական հսկողության տակ, իսկ բուժհաստատությունում իրականացվել են միջատների դեմ ստանդարտ ախտահանման միջոցառումներ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment