«Հարավկովկասյան երկաթուղի»-ն գործարկում է Բաթումիի և Սևանի սեզոնային ուղղությունները




«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հունիսի 14-ից անցնում է Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան երթուղով միջազգային ուղևորափոխադրումների իրականացմանը։


 


Այս մասին հայտնում են ընկերությունից՝ ընդգծելով, որ փոխադրումն իրագործվում է «Արմենիա» ֆիրմային գնացքով, որի ժամանակակից ու հարմարավոտ վագոնները հարմարեցված են հեռավոր ուղերթների համար։


 


Գնացքը երթևեկելու է օրընդմեջ՝ մինչև հոկտեմբերի 1-ը։ Տոմսեր կարելի է ձեռք բերել Հայաստանի և Վրաստանի հիմնակայանների տոմսարկղերից, ինչպես նաև առցանց։


 


Հունիսի 12-ից մեկնարկում է նաև Երևան-Սևան-Շորժա-Երևան երթուղին։ Էլեկտրագնացքը կգործի ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։ Երևան մեկնակայանից գնացքի մեկնումը ժամը 8։30-ին է, Շորժա կայարանից երեկոյան վերադարձը՝ ժամը 17։00։


 


Գյումրի-Երևան №101 արագընթաց գնացքով ճամփորդող ուղևորների հարմարության նպատակով հունիսի 12-ից էլեկտրագնացքը Գյումրի կայարանից կմեկնի 19։40-ին նախկին 17։55-ի փոխարեն։


 


 


 


 




 

Leave a Comment