Պաշտոնապես բացվել է Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթգիծը

Այսօր պաշտոնապես բացվել է Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային գիծը։ Այս մասին հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը:

Երկաթ գծի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հաղորդել է, որ նոր երկաթուղային գիծը Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ռազմավարական նախագիծ է, որը կարևոր դեր է խաղում Եվրոպայի և Ասիայի միջև կապի ամրապնդման գործում։

Մարաբդայից մինչև Թուրքիայի հետ սահման (Կարծախի) երկաթուղու աշխատանքների վերջնական ընդունումը տեղի է ունեցել մայիսի 18-ին Բաքվում: Համակարգող խորհրդի նիստի արձանագրությունը ստորագրել են Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը և Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլին:

 

Leave a Comment