UWW-ն 16-ամյա Ջանես Նազարյանին ճանաչել է աշխարհի ամսվա լավագույն ըմբիշ

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ամփոփել է անցած ամսվա արդյունքներն ու հրապարակել մայիսի լավագույն մարզիկների անունները:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, 16-ամյա Ջանես Նազարյանը ճանաչվել է մայիս ամսվա լավագույնն աշխարհում:

Այս բարձր պատվին պատանի մարզիկն արժանացել է Բուլղարիայի Սամոկով քաղաքում կայացած Եվրոպայի պատանեկան (Մ17) առաջնությունում ցուցադրած ֆենոմենալ արդյունքի շնորհիվ:

Մինչև 71 կգ քաշային կարգում հանդես եկող Նազարյանը ոչ միայն նվաճել է աշխարհամասի ոսկե մեդալը, այլև ողջ մրցաշարի ընթացքում մրցակիցներին չի զիջել ոչ մի միավոր՝ գրանցելով տպավորիչ 37:0 ընդհանուր հաշիվը:

Leave a Comment