Երևանում շինարարական հրապարակում աշխատակիցը 4-րդ հարկից ընկել և մահացել է • Tribune.am

Երևանում կառուցվող բազմաբնակարանային շենքի 4-րդ հարկից աշխատակիցը ընկել և մահացել է:

Shamshyan.com-ի տեղեկություններով ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի 14/1 նոր կառուցվող շենքի շինհրապարակում դի կա։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կառուցվող էլիտար շենքում բացակայում էր ցուցանակը, թե ով է կառուցապատողը, ով է պատվիրատուն, երբ է սկսվել և երբ է ավարտվելու շինարարությունը, մինչդեռ օրենքի պահանջն է, որ ցուցանակը պետք է լինի։

Leave a Comment