Արդեն վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել. Փաշինյան

«Այսօր գործարար մի քանի պատվիրակություններ աշխատում են, և արդեն վարդերի առաջին և բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել», – այսօր «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տեղ կհասնեն՝ նոր կասեմ, թե որ երկրներ», – հավելեց վարչապետը:

«Եվ ոչ մի ապրանք չի մնալու, ոչ մի հատ ապրանք չի մնալու», – վստահեցրեց Փաշինյանը:

«Արդեն արտահանվում են ուրիշ ուղղություններով», – ասաց վարչապետը՝ ընդգծելով. – «Ոչ միայն Եվրամիության»:

Հայաստանյան խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը սահմանափակել է հայկական մի շարք ապրանքների մուտքն իր շուկա՝ որակական անհամապատասխանության պատճառաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանն այսօր խոստացավ, որ Կառավարությունը կսուբսիդավորի Ռուսաստանի սահմանափակումների հետևանքով տուժած բիզնեսներին:

Leave a Comment