
Financial Times- ը գրում է, որ Վաշինգտոնը փորձում է ընդլայնել միջուկային զենքի տեղակայումը Եվրոպայում։ Ըստ թերթի՝ այս հարցում ամենաշատը շահագրգռված են ՆԱՏՕ-ի այն դաշնակիցները, որոնք գտնվում են Ռուսաստանի սահմաններին առավել մոտ։
Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ այս քայլով ԱՄՆ-ը նպատակ ունի դաշնակիցներին համոզել, որ սովորական ռազմական աջակցության կրճատումը չի թուլացնի նրանց անվտանգության երաշխիքները։
Այժմ եվրոպական վեց երկրներում են տեղակայված միջուկային զենք կրելու ունակ ռազմական ինքնածիռները։ Պարբերականի երեք զրուցակիցներն ասել են, որ Վաշինգտոնը պատրաստ է ընդլայնել այդ երկրների թիվը։ Եթե բանակցությունները հաջող ավարտվեն, ապա ավելի շատ երկրներ կկարողանան ընդունել ամերիկյան երկակի նշանակության ինքնաթիռներ։
FT-ի փոխանցմամբ՝ այս կերպ ԱՄՆ-ը ցանկանում է ցույց տալ իր «միջուկային հովանոցի» հուսալիությունը։