Սենսացիոն լուր՝ Մոսկվայից․ Հայաստանը նույն ճակատագրին կարժանանա, ինչ Ուկրաինան․ Վոլոդին

Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հանդես է եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խիստ քննադատությամբ ՝ հայտարարելով, որ նա օգտագործում է երկրի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ՝ Եվրոպական միությանն անդամակցելու ուղեգիծն առաջ տանելու համար:

«Փաշինյանը Եվրասիական տնտեսական միությունն օգտագործում է Եվրամիություն անցնելու համար։  Փորձում է իր բոլոր խնդիրները լուծել ԵԱՏՄ-ի հաշվին։ Առաջին հերթին՝ Ռուսաստանին», – գրել է Վոլոդինը։ 

Նրա հայտարարության համար առիթ են հանդիսացել Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ինքը «կվճարի ամեն փչացած պղպեղի համար», որը սահմանափակումների պատճառով չի մատակարարվի Ռուսաստան:

Պետդումայի խոսնակը պնդում է, որ Հայաստանի իշխանությունները բնակչությանը չեն տեղեկացնում ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքների մասին: Նրա խոսքով, այդ դեպքում «բնակիչների համար գազը կթանկանա գրեթե 4 անգամ», Ռուսաստանից անդրսահմանային դրամական փոխանցումները կտրուկ կնվազեն, միգրացիոն արտոնությունները կչեղարկվեն, իսկ հայկական արտադրանքի, այդ թվում ՝ բանջարեղենի, մրգերի, ալկոհոլի եւ հանքային ջրի մատակարարումները կարող են դադարեցվել:

«Նույնը եղել է Ուկրաինայում։ ԵՄ-ի հետ ինտեգրվելու որոշում կայացնելիս մի բան էին ասում։ Իրականում պարզվեց, որ նույն Ուկրաինական գյուղմթերքը եվրոպական շուկաներ, ըստ էության, այդպես էլ թույլ չտվեցին», – հայտարարել է Վոլոդինը։ 

Պետդումայի նախագահի կարծիքով ՝ «նույնը սպասում է նաև Հայաստանին»։ 

«Փաշինյանը, հավանաբար, անձնական պարտավորություն է ստանձնել Հայաստանին ԵՄ-ին միացնելու և մշակում է այն։  Ընդ որում, փորձում է անդամակցության բոլոր ծախսերը տեղափոխել ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի վրա», – նշել է նա։ 

Վերջում Վոլոդինը հայտարարել է. 

«Ակնհայտ է, որ նրան չի մտահոգում հայ ժողովրդի ճակատագիրը և Հայաստանի պետականությունը։  Տվյալ դեպքում համարում է, որ այդպիսով կպահպանի անձնական իշխանությունը։  Թանկ կլինի գինը»,- եզրափակել է  Վոլոդինը։

 

Leave a Comment