Հունիսի 2-ի գիշերը Իտալիայի հարավում 6,2 մագնիտուդով ուժգին երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնը գտնվել է Տիրենյան ծովում՝ Կալաբրիայի ափերի մոտ:
Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի (INGV) տվյալներով՝ ցնցումները զգացվել են Կալաբրիայի, Բազիլիկատայի, Ապուլիայի, Սիցիլիայի տարբեր շրջաններում և Նեապոլում:
Չնայած բարձր մագնիտուդին՝ ավերածություններ և տուժածներ չկան, ինչը պայմանավորված է երկրաշարժի օջախի մեծ խորությամբ (շուրջ 250 կիլոմետր)։
Խորության պատճառով էներգիայի մեծ մասը ցրվել է մինչև գետնի մակերես հասնելը: Սեյսմիկ ակտիվությունը կապված է տարածաշրջանին բնորոշ տեկտոնական սալերի ենթամղման (սուբդուկցիայի) գործընթացի հետ։
