
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Հենց հիմա Անրի Վերնոյի փողոցում՝ Սոսի թատրոնի դիմաց:
Երևանում, հատկապես քաղաքի Կենտրոնում, շնչելու օդ ուղղակի չկա: Անտանելի փոշի է ու գերաղտոտ օդ: Եղած կանաչ գոտիներն ու ծառերն էլ հա կտրում են ու կտրում: Հանուն երկու հոգու երկու կոպեկի:
Սա է նիկոլական ինքնիշխանությունը: Թե չէ սովետները եկել երևանցիներին տասնամյակներով պարտադրում էին մաքուր օդ շնչել: Մենք՝ մեր քաղաքը, կուզենք՝ փոշի կշնչենք: Տո կուզենք՝ չենք էլ շնչի, քանի որ մենք արդեն «ինքնիշխան» ենք»:
Աղբյուրը` Սամվել Ֆարմանյան