Փաշինյանը պատմել է․ ինչ են քննարկել ՌԴ նախագահի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր վերջին հեռախոսազրույցը դրական է եղել: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասել է ռուսական «Իզվեստիա» լրատվամիջոցի հետ զրույցում:


«Երեկ ես խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ, իհարկե, շնորհակալություն եմ հայտնել նրան զանգի համար։  

Նա զանգահարեց, որպեսզի շնորհավորի ինձ ծննդյան օրվա առթիվ: Մենք քննարկել ենք հրատապ հարցեր, և մեր զրույցը դրական է եղել», – ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Հիշեցնենք՝ երեկ  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ էր հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան տարեդարձի առթիվ: 

Leave a Comment