Iravaban.net-ը ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի որոշումը՝ դատավորի համար բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ սահմանելու մասին։
Քննարկելով Սնանկության դատարանի դատավոր Արմեն Չիչոյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունը, նույն դատարանի նախագահի համաձայնությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Սնանկության դատարանի դատավոր Արմեն Չիչոյանին բաշխվելիք գործերի համար 2026 թվականի հունիսի 2-ից դեկտեմբերի 2-ը ներառյալ՝ սահմանել 50% առանձին տոկոսաչափ:
Տեղեկացնեւմ է Iravaban.net-ը։