Iravaban.net-ը ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի որոշումը՝ դատավորի անունը բաշխվելիք գործերի ցանկից հեռացնելու վերաբերյալ։
Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Անի Կարաքեհյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունը, նույն դատարանի նախագահի համաձայնությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Անի Կարաքեհյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2026 թվականի հունիսի 2-ից հուլիսի 27-ը ներառյալ:
Տեղեկացնում է Iravaban.net-ը։