Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կբացվի այսօր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Այսօր Վրաստանում տեղի կունենա արդիականացված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողությունը, որին կմասնակցեն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտոնական ներկայացուցիչները։

Միջոցառումը տեղի կունենա Վրաստանի Ախալքալաքի կայարանում։

Մարաբդայից մինչև Թուրքիայի հետ սահման (Կարծախի) երկաթուղու աշխատանքների վերջնական ընդունումը տեղի է ունեցել մայիսի 18-ին Բաքվում: Համակարգող խորհրդի նիստի արձանագրությունը ստորագրել են Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը և Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլին:

Leave a Comment