
Հայաստանը մեծապես կարեւորում է Իտալիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը՝ հիմնված ընդհանուր արժեքների եւ մեր ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամության վրա, նշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իտալիայի իր պաշտոնակցին ուղղված շնորհավորական ուղերձում։
Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիի հղած ուղերձի առիթը Իտալիայի ազգային տոնն է։
«Բարձր ենք գնահատում մեր պետությունների միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունն ինչպես երկկողմ ձեւաչափում, այնպես էլ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակներում։
Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումը Երեւանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում: Լիահույս եմ, որ համատեղ հետեւողական ջանքերի շնորհիվ Հայաստան-Իտալիա հարաբերությունները կշարունակեն առավել ամրապնդվել ու ընդլայնվել՝ ձեռք բերելով նոր որակ եւ բովանդակություն։
Վերստին շնորհավորում եմ Ձեզ եւ Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն եւ շարունակական առաջընթաց»,- ասված է ուղերձում։