Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի տպավորիչ հաղթանակից հետո Transfermarkt-ի փորձագետները վերագնահատել են փարիզյան թիմի կազմը:
Ֆրանսիայի չեմպիոնի ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը կազմել է ռեկորդային 1,37 միլիարդ եվրո. այս ցուցանիշով ՊՍԺ-ն դարձել է բացարձակ առաջատարն աշխարհում:
Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում Մադրիդի «Ռեալն» է, որի կազմը գնահատվում է 1,34 միլիարդ եվրո: Ամենաթանկ ակումբների լավագույն եռյակը եզրափակում է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» (1,32 մլրդ եվրո):
Աշխարհի ամենաթանկ կազմ ունեցող ակումբների թոփ-5-ը.
1.ՊՍԺ (Ֆրանսիա) – 1,37 մլրդ եվրո
2.«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – 1,34 մլրդ եվրո
3.«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 1,32 մլրդ եվրո
4.«Արսենալ» (Անգլիա) – 1,23 մլրդ եվրո
5.«Բարսելոնա» (Իսպանիա) – 1,17 մլրդ եվրո