Հետընտրական փուլի համար իշխանությունը քրվարույթներ է պատրաստում․ ԶԼՄ – armeniatoday.am

Խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմության կողմից հետընտրական զարգացումներին իշխանությունները պատրաստվում են պատասխանել քրեական վարույթներով, գրել է «Իրավունք» թերթը։

Ըստ թերթի՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի թիմերի անդամների նկատմամբ համապատասխան վարույթների համար նախապատրաստած նյութեր կան։ 

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ փետրվարի 7-ից մայիսի 19-ը ընտրություններին առնչվող քրեական վարույթների շրջանակում տարբեր ենթադրյալ հանցանքների կատարման կասկածանքով ձերբակալվել է 86 անձ, 94-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։

Ընդդիմադիր ուժերն ահազանգել են քրվարույթների ու ձերբակալությունների քաղաքական մոտիվացիայի մասին։ «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ իշխանությունների գործողություններն անհնարին են դարձնում երկրում ազատ ընտրությունների անցկացումը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտնել է իրենց դեմ ուղղորդված գործությունների մասին, իսկ «Ուժեղ Հայաստանը» իրենց 300-ից ավելի անդամներին անհիմն բերման ենթարկելու կամ ձերբակալելու մասին։

Leave a Comment