Նախ, երկարաշունչ ճառեր են ասում զորքի առաջ, թե հունիսի 7-ի ընտրություններին պարտավոր են ընտրել այն ուժին, որին արժանի են համարում, իսկ վերջում հարկ են համարում զորքին պարտադրել իրենց հեղինակավոր կարծիքը, որ, դիցուք, ինքը՝ հրամանատարը, անձամբ ընտրելու է այս իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին, քանի որ նրանց է համարում արժանի, քանի որ նրանք են բանակի համար այսինչ, այնինչ բանն արել։
Մենք գրել էինք, որ ավելի քան 200 զինվորականի են վերջին ամիսներին հանել ԶՈՒ-ից` «հետախուզական» աշխատանքների արդյունքում բացահայտելով, որ նրանք ոչ իշխանական հայացքներ ունեն: Նրանց անսպասելիորեն հայտնել են, թե նպատակահարմար չեն գտնում, որ ծառայությունը շարունակեն: Այս մթնոլորտում դժվար է պատկերացնել մի զինվորականի, որը ղեկավարության կամքին հակառակ կգնա։