ՊՍԺ-ն ուժեղացնում է հարձակման գիծը

Ֆրանսիական ՊՍԺ-ն նախատեսում է զգալիորեն ուժեղացնել կազմն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին հաղորդում են L’Équipe պարբերականը։

​Աղբյուրի համաձայն` փարիզյան թիմի ուշադրության կենտրոնում են հայտնվել մի քանի խոստումնալից ֆուտբոլիստներ։ Ըստ աղբյուրի՝ ակումբի ղեկավարությունը նպատակադրվել է հարձակման գիծը համալրել «Բորնմուտի» հարձակվող Էլի Կրուպիի տրանսֆերով։ Ֆրանսիական թիմի նախընտրելի ֆուտբոլիստների կարճ ցուցակում են հայտնվել նաև «Լայպցիգի» վիհարձակվող Յան Դիոմանդեն և «Մոնակոյի» հարձակվող Մագնես Ակլիուշը։

​Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը ոչ միայն հռչակվեց Ֆրանսիայի Լիգա 1-ի չեմպիոն, այլև պաշտպանեց տիտղոսը ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում։

Leave a Comment