«Հայաստանն ընտրում է»․ նախընտրական առաջին բանավեճը՝ այսօր

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ տեղի է ունենալու նախընտրական առաջին` «Հայաստանն ընտրում է» բանավեճը, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

Նա հայտնել է, թե ովքեր են ներկա լինելու բանավեճին։

Բանավեճի հրավերը ստացած քաղաքական բոլոր ուժերից այսօր մասնակցելու են հետևյալ ուժերի թեկնածուները.

1 — Ռեֆորմիստների կուսակցություն — Նատալյա Սաղիյան,

2 — «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն — Միքայել Նահապետյան,

3 — «Ուժեղ Հայաստան» դաշինք — Էդգար Ղազարյան,

4 — Հայաստանի շնորհապետական կուսակցություն — Արկադի Մեհրաբյան,

5 — «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն — Նարինե Արամյան,

6 — «Միասնության թևեր» կուսակցություն — Դավիթ Անանյան,

7 — «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն — Արման Աբովյան,

8 — «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն — Արմենուհի Սախոյան,

9 — Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցություն — Հմայակ Հովհաննիսյան,

10 — Հայ ազգային կոնգրես կուսակցություն — Արամ Մանուկյան,

11 — «Հանրապետություն» կուսակցություն — Անի Խաչատրյան,

12 — Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն — Արգիշտ Թադևոսյան,

14 — «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն — Արթուր Բերբերյան,

16 — «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — Ալեն Սիմոնյան,

17.⁠ ⁠«Հայաստան» դաշինք — Աննա Գրիգորյան

18 — «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն — Ռուբեն Մեհրաբյան,

19 — «Լուսավոր Հայաստան» կուսակցություն — Գևորգ Գորգիսյան։

Հայաստանն ընտրում է. այսօր` 21։00-ից

Leave a Comment