Հունիսի 2-ից (3,5,6) մեկնարկում է «Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոն»-ը: Այդ օրերին, ներկայացումների ավարտից հետո, Թումանյանի անվան այգու կանգառից դեպի մետրոյի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» կայարաններ կգործեն ավտոբուսային անվճար երթուղիներ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։