
Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 53 մարդու՝ Իզմիրի ափամերձ Բուջայի՝ ընդդիմության կողմից ղեկավարվող տեղական խորհրդում կատարված խուզարկություններից հետո, հաղորդել է «Անադոլուն»։
Ձերբակալվածների թվում է Բուջայի գործող քաղաքապետ Գյորքեմ Դումանը, որը ներկայացնում է Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր՝ Հանրապետաժողովրդական կուսակցությունը (CHP)։
Ձերբակալվել է նաև նախկին քաղաքապետ Էրհան Քըլըչը։
Ըստ դատախազության՝ վերջիններս մեղադրվում են կաշառակերության, համայնքային բյուջեն յուրացնելու,…