Ընդդիմադիր ուժերը պետք է հրապարակային խոստանան ՀՀ քաղաքացիներին, որ իշխանափոխության դեպքում նրանք աշխատանքից չեն զրկվի, չեն հետապնդվի․ քաղաքագետ

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Ընդդիմադիր երեք հիմնական ուժերը՝ Ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը և ԲՀԿ-ն,

 

պետք է հրապարակային խոստանան ՀՀ քաղաքացիներին, որ նրանք, աշխատելով ՔՊ-ի համար, պետական համակարգերում, գերատեսչություններում, դիվանագիտականում, ԲՈՒՀ-երում, անգամ ոստիկանությունում, համայնքային ծառայողներին և շատ այլ ոլորտներում աշխատող մարդկանց,

որ իշխանափոխության դեպքում նրանք չեն ենթարկվի հալածանքների, աշխատանքից չեն զրկվի, չեն հետապնդվի:

 

ՍԱ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է:

 

Սա է այն չկողմանորոշվածների ու նաև սրան ընտրող մարդկանց մի շերտի անհանգստությունների պատճառը. մարդիկ լարվածություն ունեն, որ ինչ-որ ձեռքբերումներ, բիզնեսներ, աշխատանք ունենալով, նոր իշխանության դեպքում դրանից կզրկվեն, դրա համար են գնալու նաև սրան ընտրեն»:

Leave a Comment