Զաքիր Հասանովը և Իրակլի Կոբախիձեն քննարկել են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հարցերը


Միջազգային


Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ներկա վիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Կողմերը նաև ընդգծել են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման կարևորությունը և նշել են Վրաստանի և Ադրբեջանի միջև պաշտպանության ոլորտում ռազմավարական գործընկերության և համագործակցության բարձր մակարդակը։


Leave a Comment