Մայիսի 30-ին Փարիզի մերձակա Պալեզո քաղաքում անցկացվել է «Հայաստանի օրեր» ամենամյա մշակութային փառատոնի 3-րդ թողարկումը, որը կազմակերպվել է «Հայ-ֆրանսիական միություն» մշակութային ասոցիացիայի նախաձեռնությամբ։
Միջոցառման բացման պաշտոնական մասում ելույթներով հանդես են եկել Պալեզոյի քաղաքապետ Գրեգուար դե Լաստեիրին և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Լիլիթ Անտոնյանը։
Այնուհետև միջոցառման մշակութային հատվածում ներկայացվել են հայկական ազգային հագուստն ու հայկական խոհանոցը, ինչպես նաև հայ ստեղծագործների աշխատանքները և նախաձեռնությունները, կազմակերպվել են մի շարք ժամանցային գործունեություններ։ Հանդիսատեսը հնարավորություն է ունեցել ցանոթանալու հայ հեղինակների հետ։