Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելով մայիսի 29-ին Աստանայում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքները, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները», – ասվում է հաղորդագրության մեջ։
Զրույցի ընթացքում Պուտինը նաև շնորհավորել է Հայաստանի վարչապետին ծննդյան օրվա կապակցությամբ։ Փաշինյանն ավելի վաղ ստացել էր շնորհավորական հեռագիր։