«Ես հանդիսանում եմ Հայաքվե քաղաքացիական միավորման անդամ, որը այսօր սատարում է «Ուժեղ Հայաստան»-ին, համար երրորդին, բայց որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես խորին հարգանք եմ տածում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ և իմանալով հանդերձ, որ ինքը այսօր գալու է Ստեփանավան, իմ քաղաքացիական պարտքն եմ համարել գալ այստեղ և լսել Ռոբերտ Քոչարյանի խոսքը, հարց տալ իրեն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Լոռու բնակիչներից մեկը:
Մանրամասն՝ տեսանյութում։