«Զանգեզուրի միջանցքը» դառնալու է «Արևելք-Արևմուտք» ուղու նոր ճյուղավորումը․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» անպայմանորեն կառուցվելու է՝ համաձայն 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների։ Այս մասին նա ասել է Բաքվի էներգետիկ ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ ունեցած իր ելույթում։

Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է ակտիվ ներդրումներ կատարել երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքների մեջ՝ նպատակ ունենալով բացել նոր տրանսպորտային ուղիներ։ Նա բարձր է գնահատել արդեն իսկ հաջողությամբ գործող «Արևելք-Արևմուտք» միջանցքի դերը և ընդգծել, որ նախատեսվող «Զանգեզուրի միջանցքը» դառնալու է այդ տրանսպորտային հանգույցի ևս մեկ կարևոր ճյուղավորումը։

Leave a Comment