ԱԺ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները հրապարակված են ՆԳՆ կայքէջում․

Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները հրապարակված են ՆԳՆ կայքէջում․ ընտրելու իրավունք ունեցող անձանց հորդորում ենք ստուգել տվյալները։ Այս մասին նշված է ՆԳՆ տարածած հաղորդագրությամբ։

«Ներքին գործերի նախարարության http://elections.mia.gov.am հարթակում, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգի համաձայն, քվեարկության օրվանից 7 օր առաջ հրապարակված են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցող ընտրողների վերջնական ցուցակները՝ որոնման և ներբեռնման հնարավորությամբ։

Որոնման համակարգում ընտրողը կարող է մուտքագրել իր անունը և ազգանունը՝ գտնելու համար այն ընտրական տեղամասը, որտեղ պետք է կատարի քվեարկությունը։ Ավելի ճշգրիտ արդյունք ստանալու համար հնարավոր է լրացնել նաև ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը։

Հարթակում, ներբեռնման հնարավորությամբ, հասանելի են ընտրողների ցուցակները՝ ըստ տեղամասերի։

Ընտրելու իրավունք ունեցող անձանց հորդորում ենք ստուգել իրենց տվյալները՝ մուտք գործելով http://elections.mia.gov.am կայքի «ԱԺ ընտրություններ» բաժին կամ ներբեռնել ցուցակները՝ անցնելով «Ըստ տեղամասերի» բաժինը»-ասված է հաղորդագրությամբ։

Leave a Comment