Բարեգործության արգելքը խախտելը քրեորեն պատժելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է

Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է` ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, Ազգային ժողովի ընտրությունների դեպքում՝ Ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը, թեկնածուի, կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք տալը, խոստանալը կամ ծառայություններ մատուցելը կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը պատժվում է ազատազրկմամբ մինչև վեց տարի ժամկետով։

Արժանապատիվ ապագան սկսվում է արդար ընտրությունից, ընտրական բարեգործությունը քրեորեն պատժելի է։

Leave a Comment