Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է թիմի հարձակվող Նեյմարի վնասվածքին և նրա՝ աշխարհի առաջնության հայտացուցակում հայտնվելու փաստին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աստղային ֆուտբոլիստը վնասվածք է ստացել, բայց, չնայած դրան, նա ընդգրկվել է վերջնական հայտացուցակում։
«Մենք ակնկալում ենք, որ Նեյմարը պատրաստ կլինի աշխարհի առաջնության առաջին՝ Մարոկկոյի դեմ խաղին։ Եթե նա պատրաստ չլինի, մենք կսպասենք երկրորդ հանդիպմանը։ Մենք հայտացուցակում ոչ մեկին չենք փոխարինելու»,- նշել է իտալացի մասնագետը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի շրջանակում Բրազիլիայի հավաքականն իր անդրանիկ հանդիպումը կանցկացնի հունիսի 14-ին։