
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոնակոյում ընթացող Փոքր երկրների Եվրոպայի առաջնության 1500 մետր ու 5000 մետր մրցատարածությունում Երվանդ Մկրտչյանը առաջինն է հատել եզրագիծը՝ դառնալով մրցաշարի կրկնակի ոսկե մեդալակիր: