Այս իշխանության կառավարման ժամանակ գյուղերը շարունակում են դատարկվել, 220 դպրոց է փակվել Հայաստանում, ամեն 4- րդ գյուղի դպրոց փակվել է։ Այս մասին Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Ախուրյանում եղել է շաքարի գործարան և տուֆի արտադրություն, սակայն այսօր վերածվել է կաթնամթերք մթերող շրջանի։
Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ գործող իշխանությունը ոչ մի ծրագիր չի առաջարկում, ուրախ ավտոբուսով շրջում է, իսկ «Ուժեղ Հայաստանը» ունի յուրաքանչյուր շրջանի զարգացման ծրագիր, ավանդական արտադրության վերականգնմամբ։