Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին աջ պաշտպան Դանի Ալվեսը խոսել է աշխարհի առաջնությունում թիմի առաջիկա ելույթների մասին։ Նրա կարծիքով՝ մունդիալում հաղթելու ակնկալիք ունենալու համար հավաքականը պետք է իր խաղը կառուցի Նեյմարի շուրջ։
«Եթե Բրազիլիան ցանկանում է նվաճել աշխարհի գավաթը, նրանք պետք է խաղը կառուցեն Նեյմարի շուրջ։ Արգենտինան հաղթեց աշխարհի առաջնությունում այն ժամանակ, երբ հասկացավ, որ Մեսսին Մեսսին է, և որ պետք է խաղալ հենց նրա վրա»,- Ալվեսի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նեյմարը վնասվածք էր ստացել, և այժմ վտանգ կա, որ Բրազիլիայի հավաքականը ստիպված կլինի ընդհանրապես դուրս թողնել նրան հայտացուցակից։