Մոսկվայից կոշտ ազդակներ՝ Երևանին․ երբեք ռուսականից բացի այլ գազ չի լինի․ Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանը «երբեք» չի ունենա ռուսականից բացի որևէ այլ գազ, և որ շուկայական գներին անցումը կարող է բարդացնել մատակարարման իրավիճակը։

«Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում տիրող իրավիճակը։ Այնտեղ երբեք ռուսականից բացի այլ գազ չի լինի։ Միակ հարցն այն է, թե որտեղից է Հայաստանը ստանալու իր ռուսական գազը և որ միջնորդին է վճարելու», – ասել է Օվերչուկը։

Նրա խոսքով, եթե Հայաստանը հրաժարվի ռուսական գազից, իրավիճակը «շատ դժվար կլինի», ինչը Մոսկվան չի ցանկանում։

Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ Եվրոպան շարունակում է ստանալ ռուսական գազ։

«Այսպիսով, նրանք պարզապես պետք է նայեն քարտեզին։ Նայեք ներկայումս գործող խողովակաշարերին, և նրանք անմիջապես կտեսնեն, թե որտեղից են ստանալու իրենց ռուսական գազը։ Իհարկե, դա հաշվի առնելով 30% արտահանման տուրքը, հաշվի առնելով, որ դա կլինի շուկայական գինը, և հաշվի առնելով, որ միջնորդները նույնպես կցանկանան ստանալ իրենց բաժին շահույթը», – նշել է Օվերչուկը։ 

Leave a Comment