Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ կապերը խզելու ծրագրեր չունի։ Այս մասին Աստանայում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Վեստի» լրատվական ծրագրի համար Պավել Զարուբինին տված մեկնաբանությունում:
«Մենք չենք քննարկում Եվրասիական տնտեսական միության հետ կապերը խզելու հարցը։ Հետևաբար, այս պահին մենք որևէ հաշվարկ կատարելու անհրաժեշտություն չենք տեսնում», – ասել է փոխվարչապետը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը հաշվարկել է ԵԱՏՄ-ի հետ կապերը կրճատելու կամ խզելու հնարավոր տնտեսական վնասը։