ԿԸՀ-ն հիշեցնում է, որ 2025 թվականի տարեկան հայտարարագրերի ներկայացման՝ օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 31-ն է։
Հայտարարատուներին պատշաճ աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ մայիսի 31-ին՝ ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասնագետները կպատասխանեն հայտարարագրմանն առնչվող հարցերին ինչպես հեռախոսազանգերի, այնպես էլ չաթ-բոտի և [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղղվող գրավոր հարցումների միջոցով։
ԿԸՀ-ն հորդորում է ցուցաբերել հետևողականություն և հայտարարագրերը ներկայացնել օրենքով սահմանված ժամկետում: